Եվրոպա

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի և դաշնակիցների ազգային անվտանգության հարցով խորհրդականների միջև շփումների մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի և դաշնակիցների ազգային անվտանգության հարցով խորհրդականների միջև շփումների մասին

Ուկրաինայի և արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցով խորհրդականներն օգոստոսի 7-ին շփումներ կունենան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում:

«Տեղի կունենա հաղորդակցություն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով. հանձնարարել եմ այսօր անցկացնել այդ հատուկ ձևաչափը», - նշել է նա:

Զելենսկին հավելել է, որ նախատեսված է իր հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, ուկրաինական կողմը կապի մեջ կլինի նաև Ֆրանսիայի և Իտալիայի գործընկերների հետ։ Օգոստոսի 6-ի երեկոյան տեղի է ունեցել հեռախոսազրույց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի զրույցը համարել էր կառուցողական։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում արդյունավետ շփումներ են եղել և առաջիկա օրերին շփումներ կլինեն եվրոպական գործընկերների և ուկրաինական կողմի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում