Չինաստանում պատրաստակամություն են հայտնել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է Բրազիլիայի հետ համատեղ շարունակել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Ըստ Չինաստանի արտգործնախարարության՝ օգոստոսի 6-ին Վան Իի և Բրազիլիայի նախագահի գլխավոր հատուկ խորհրդական Սելսու Ամորիմի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«Չինաստանը և Բրազիլիան կարող են շարունակել պահպանել փոխգործակցությունը, համատեղ աշխատել «Խաղաղության բարեկամներ» խմբի առաջխաղացման ուղղությամբ՝ գլոբալ Հարավում կրակի և մարտական գործողությունների դադարեցման, խաղաղությանն ու բանակցություններին աջակցելու հարցում կոնսենսուսի հետագա ձևավորման համար՝ դրանով իսկ նպաստելով ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - ասել է Վան Ին։

2024 թ. մայիսին Չինաստանը և Բրազիլիան համատեղ հրապարակել են Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման վեց կետից բաղկացած պլան, որը դրական արձագանքներ է ստացել ավելի քան 100 երկրից։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին դրանից հետո հայտարարել է, որ Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ Հարավի մյուս երկրները կստեղծեն «Խաղաղության բարեկամներ» բաց հարթակը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին