ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ վերականգնման աշխատանքներ են իրականացվում Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների արդյունքում բացվել են Սբ Սիոն եկեղեցու հյուսիսային, պարսպապատերի արևելյան հողածածկ մուտքերը։ Եկեղեցու պարագծով կատարված պեղումներից հայտնաբերվել են նաև տապանաքարեր, նորահայտ արձանագիր քարեր։ Պեղվել է նաև պարիսպներին կից կառույցներից մեկը, որտեղից հայտնաբերվել են վանական կյանքին առնչվող հնագիտական գտածոներ։ 

Տեղում հանդիպում է կազմակերպվել նաև Շատիվանքի վերականգնման մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողության մասնագետների հետ։ Շատիվանքի վերականգնումը կսկսվի օգոստոսին, կտևի 3-4 տարի։  

Գնդեվազում մասնագետները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին, տվել ցուցումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թ․։ 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին