Կրակոտ Ջենիֆեր Լոպեսը երևանյան մենահամերգին բազմիցս սեր խոստովանեց երկրպագուներին

3 րոպեի ընթերցում

Համաշխարհային ճանաչում վայելող փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում և տոն նվիրեց ոչ միայ հայ, այլև օտարազգի հազարավոր երկրպագուներին, որոնք օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում երգչուհու հետ հավասար կատարեցին նրա հին ու նոր երգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոպեսը Երևանում էրUp All Night համերգային շրջագայության շրջանակում և ասաց, որ երջանիկ է լինել Հայաստանում, առաջին անգամ հանդիպել տեղի երկրպագուներին: Հենց համերգի սկզբում նա խոստացավ հրաշալի երեկո նվիրել ներկաներին ու հավատարիմ մնաց խոստմանը: 

Լոպեսը տարբեր մեկնաբանություններով, նոր գործիքավորմամբ ու մոտեցումներով կատարեց On the Floor, Let's Get Loud, Waiting For Tonight, Get Right, I'm Real և մի շարք այլ երգեր, տպավորեց իր շքեղ կոստյումներով, անսպառ էներգիայով, պարային շոուով և վարակեց լավ տրամադրությամբ: Նրան այդ հարցում օգնեցին բարձրակարգ երաժիշտներն ու պարային խումբը, որը Երևան էր ժամանել Լոպեսի հետ:

Հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը հյուրախաղերի ընթացքում տոնեց ծննդյան 56-ամյակը: Հենց այդ առթիվ նա կատարեց նաև Birthday երգը և ամբողջ համերգի ընթացքում պարբերաբար հիշեցրեց, որ իր տարեդարձն է եղել, և խոստովանեց, որ իրեն շատ է սիրում: Չմոռացավ ասել, որ սիրում է նաև այն մարդկանց, երկրպագուներին, որոնք գնահատում են իրեն, իր կողքին են:

Մինչ վերջին՝ Free երգը կատարելը Լոպեսն ընդգծեց, որ երևանյան երեկոն հավերժ կհիշի: «Երախտապարտ եմ իմ երաժիշտներին, պարողներին, իմ ամբողջ անձնակազմին, որոնց միջոցով կարողացանք ձեզ նվիրել այս երեկոն:  Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, սակայն մի բան շատ եմ ցանկանում ասել՝ զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր է գալիս,  պահպանեք այն մարդկանց, որոնց սիրում եք, որովհետև ես հավատում եմ, որ մենք երջանիկ ենք նրանց շնորհիվ և այն ազատության, որն ունենք:  Մաղթում եմ՝ դուք այնքան ազատ զգաք ձեզ ու երջանիկ, որքան ես եմ ինձ այսօր զգում ձեր շնորհիվ: Անչափ շնորհակալ եմ, Հայաստան: Պարզապես ազատ եղեք»,-եզրափակեց երգչուհին:

Նախքան բեմից հեռանալը Ջենիֆեր Լոպեսը իջավ ներքև, լուսանկարվեց երկրպագուների հետ, վերցրեց իր համար նախատեսված ծաղիկներն ու անմոռանալի դարձրեց իր հետ հանդիպումը:

Ավելի վաղ համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող «Դոպինգ սփեյս» ընկերությունը հայտնել էր, որ Լոպեսի մենահամերգի մասնակիցներից 15 հազարը արտերկրից են ժամանել, ինչ արդյունքում երևանյան հյուրանոցներում գրեթե տեղ չի եղել: Երկրպագուներից շատերը հյուրընկալվել են Ծաղկաձորի, Սևանի հյուրանոցներում:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան