Շիրակի մարզում  շարունակվում են դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում  շարունակվում են դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ  ստեղծված քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը մարզի դպրոցներ, որոնք պետական միջոցներով են կառուցվում, նորոգվում և հիմնանորոգվում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի աշխատակազմից, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատասխանատուները դիտարկել են «Գյումրու Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանում» իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքը։ Շինաշխատանքների համար պետությունը հատկացրել է 200 մլն 500 հազար դրամ գումար։ Աշխատանքային խումբը հետևել է նաև Ախուրյանի թիվ 2 և Կառնուտի դպրոցներում իրականացվող նորոգման աշխատանքներին։ «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի» վերանորոգման ծրագրի արժեքը կազմել է 71 մլն 139 հազար դրամ։ 154 մլն դրամ գումար էլ պետությունը նախատեսել է «Կառնուտի միջնակարգ դպրոցի» վերանորոգման նպատակին։  

Բոլոր դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Հայերեն Русский

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres