Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան։ Նա նաև կոչ է արել դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Նա  գնում է Ռուսաստան, հավատաք թե ոչ», - ասել է Թրամփը, երբ իրեն հարցրել են Ուիթքոֆի մասին, որն այժմ գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Գազայում իրավիճակը քննարկելու համար։

Վերջին անգամ Ուիթքոֆը Ռուսաստան էր այցելել ապրիլին և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հարցում որևէ առաջընթաց չէր գրանցվել։ 

Թրամփը նաև հաստատել է, որ նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան մինչև հաջորդ շաբաթ չհամաձայնի խաղաղության համաձայնագրի։ Միևնույն ժամանակ Թրամփն ասել է՝ վստահ չէ, թե դրանք ինչ ազդեցություն կունենան։

«Այո, մենք պատժամիջոցներ կսահմանենք…. Չգիտեմ՝ արդյոք դա որևէ ազդեցություն կունենա, բայց մենք դա կանենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփին նաև խնդրել են մեկնաբանել Մոսկվայի շարունակական հարձակումներն Ուկրաինայի վրա։

«Կարծում եմ՝ այն, ինչ նրանք անում են, նողկալի է։ Կարծում եմ՝ դա նողկալի է», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա