Աշխարհ

Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերադարձնելու մասին օրենքը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերադարձնելու մասին օրենքը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերականգնելու մասին օրենքը, որը հուլիսի 31-ին ավելի վաղ հաստատել էր Գերագույն ռադան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր խորհրդարանականներին օրինագծին աջակցելու համար:

«Սրանք հակակոռուպցիոն մարմինների, մեր պետության բոլոր իրավապահ մարմինների բնականոն, անկախ աշխատանքի երաշխիքներն են։ Որոշումը ճիշտ է», - նշել է Զելենսկին:

Գերագույն ռադան օրինագիծը հաստատել էր 331 «կողմ», 0 «դեմ» ձայնով:

Զելենսկին նոր օրինագիծը Գերագույն ռադա էր ուղարկել հուլիսի 24-ին՝ այն բանից հետո, երբ ավելի վաղ հաստատված օրենքը բողոքի ցույցերի և եվրոպական դժգոհության առիթ էր դարձել: Օրենքի քննադատները նշում էին, որ այն խախտում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում