Մշակույթ

Ֆիլմարտադրողների hամահայկական Ֆեդերացիան Հայաստանը կներկայացնի Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում

1 րոպեի ընթերցում

Ֆիլմարտադրողների hամահայկական Ֆեդերացիան Հայաստանը կներկայացնի Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում

Ֆիլմարտադրողների hամահայկական Ֆեդերացիայի պատվիրակությունն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանը կներկայացնի Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի արտադրական կամուրջի պրոդյուսերների ոսկե ակումբում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

Վենետիկում ֆեդերացիան կներկայանա իր անդամների՝ արտադրության տարբեր փուլերում գտնվող 5 ուշագրավ ﬕջազգային կինոնախագծերով, որոնք ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացված նախագծերից և որոնց արտադրողներն ապացուցել են իրենց մրցունակությունը՝ Կաննում կնքած համատեղ արտադրության, դիստրիբուցիայի պայմանագրերի և ﬕջազգային ներդրուﬓերի առկայությամբ։ 

Վենետիկի միջազգային կինոփառատոնը հիﬓադրվել է 1932-ին՝ մեկնարկելով  Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլﬕ ցուցադրությամբ։ Այն եզակի հարթակ է, որտեղ բարձրակարգ հանդիսատեսին ներկայացվում է ժամանակակից կինոյի լավագույն ծաղկաքաղը, ﬕևնույն ժամանակ ֆիլմարտադրողներին հնարավորություն է տրվում Վենետիկի պատմական սրահներում հանդիպել կինոարդյունաբերության խոշոր ներկայացուցիչների հետ՝ համատեղ աշխատելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում