Չիլիում ալիքների բարձրությունը Կամչատկայի երկրաշարժից հետո հասել է 2,5 մետրի

1 րոպեի ընթերցում

Ալիքների բարձրությունը, որոնք Չիլիի ափին առաջացել են  Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հասել է 2.5 մ-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Չիլիի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային ծառայությունը:

Ամենաբարձր ալիքները՝ 2,5 մ, գրանցվել են Չիլիի կենտրոնական մասի Բոյերուկա բնակավայրում: Երկրի մեծությամբ երկրորդ  քաղաք Վալպարաիսոյում գրանցվել են 0,6 մ բարձրությամբ ալիքներ: Չիլիի հյուսիսում գտնվող Արիկա քաղաքում ալիքների բարձրությունը կազմել է 1,1 մետր:

«Ցանկանում ենք հայտնել, որ [ցունամիի սպառնալիքի պատճառով] տագնապը պահպանվում է», - մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն: Ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ անվտանգ վայրերում:

Ռուսաստանի ափերի մոտ՝ Կամչատկայի ափերին հուլիսի 30-ին գրանցված 8,8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների ափերին ցունամիներ էր առաջացրել։ 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեծ թվով մարդիկ տարհանվել են ափամերձ գոտիներից։ 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով