Մարզեր

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը։ Մարզի Անի, Ախուրյան և Արթիկ համայնքներում իրականացվում է հացահատիկային մշակաբույսերի, իսկ Աշոցքում և Ամասիայում՝ կերային մշակաբույսերի բերքահավաք։

Չնայած մարզում գրանցված կարկտահարություններին՝ այս տարի լավ բերք է կանխատեսվում։ «Այս պահի դրությամբ արդեն արձանագրվում է բերքատվության բարձր ցուցանիշ՝ պայմանավորված բարենպաստ եղանակային պայմաններով»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Նա նաև ընդգծեց, որ նախորդ տարվա համեմատ, իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում այս տարի զգալիորեն նվազել են  մկնանման կրծողները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում