Իրան

Իրանը հայտնել է, թե որ դեպքում կմնա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է, թե որ դեպքում կմնա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ

Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ կմնա՝ պայմանով, որ օգտվի դրանով նախատեսված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նա նաև նշել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել միջուկային ծրագրի շուրջ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ Ստամբուլում հուլիսի 25-ին սկսված բանակցությունները: 

«Եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները հստակ և որոշակի թեմայի շուրջ են՝ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Բաղային շեշտել է, որ եվրոպական երկրներն իրավական հիմքեր չունեն՝ ակտիվացնելու Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգման մեխանիզմը, և որ Իրանն իր դիրքորոշման մասին հայտնել է այդ երկրներին: 

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ անցկացնելու ծրագրեր առայժմ չկան: 

Բաղային նաև հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը կարող է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Իրան՝ քննարկելու համագործակցության շարունակման տարբերակները:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում