Եվրոպա

Ֆրանսիայի վարչապետը «սև օր» է անվանել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գործարքի կնքումը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետը «սև օր» է անվանել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գործարքի կնքումը

ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքումը «սև օր» է դարձել Եվրամիության համար, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն։

«(Եվրահանձնաժողովի ղեկավար) Ուրսուլա ֆոն դեր Լայենի համաձայնագիրը (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփի հետ դարձել է սև օր Եվրամիության համար: Դաշինքը, որն ստեղծվել է սեփական արժեքների ու շահերի պաշտպանության համար, ենթարկման է գնացել Միացյալ Նահանգներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Բայրուն X-ի իր էջում։ 

Ավելի վաղ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը ևս քննադատել էր գործարքը՝ այն համարելով «լիակատար ձախողում Եվրոպայի համար»։

Հուլիսի 27-ին Թրամփը ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համաձայնության են եկել, որ Միացյալ Նահանգներ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքների մաքսատուրքը կկազմի 15%, ըստ որում ԵՄ-ն մաքսատուրքեր չի գանձի ամերիկյան ապրանքներից: Մինչ այդ Թրամփի վարչակազմը հայտարարում էր ԵՄ ամբողջ արտահանման համար 30%-ի չափով նոր առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Թրամփը Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնություներն անվանել է «ամենախոշորները» պատմության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում