Մերձավոր Արևելք

Սիրիայում առաջին անգամ ընտրություններ կանցկացվեն իշխանությունից Ասադի հեռանալուց հետո

1 րոպեի ընթերցում

Սիրիայում առաջին անգամ ընտրություններ կանցկացվեն իշխանությունից Ասադի հեռանալուց հետո

Սեպտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական ժողովի՝ խորհրդարանի ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական Syria TV-ն՝ վկայակոչելով Սիրիայի Ժողովրդական ժողովի ընտրությունների Գերագույն կոմիտեի հայտարարությունը։  

Գերագույն կոմիտեի ղեկավար Մուհամմադ Թահա ալ-Ահմադի խոսքով՝ Ժողովրդական ժողովի տեղերի թիվը 150-ից աճել է մինչև 210:  

Նրա խոսքով՝ խորհրդարանական տեղերից 2/3-րդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ին կնշանակի երկրի նախագահը։

Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի համար նոր օրենսդրության ձևավորման և երկրի համար մշտական սահմանադրության ստեղծմանը նպաստելու համար։

Կառավարությունը հայտարարել է, որ թույլ կտա օտարերկրյա դիտորդներին վերահսկել քվեարկությունը վերահսկող ընտրական հանձնաժողովները։

Reuters-ի տեղեկացմամբ՝ պաշտոնյաները հայտարարել են, որ կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող շրջաններում և դրուզների մեծամասնությամբ Սուեյդա նահանգում տեղերը կշարունակեն բաշխվել բնակչության թվի հիման վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում