Վարդավառի տոնը Գյումրիում նշվեց ուրախ մթնոլորտում

2 րոպեի ընթերցում

Գյումրիում Վարդավառի տոնը նշվեց ջերմ ու ուրախ մթնոլորտում՝ պահպանելով ինչպես տոնի ավանդական ջրախաղերը, այնպես էլ հոգևոր և ազգային խորհուրդը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնական միջոցառումներն անցկացվեցին Վարդանանց հրապարակում։ Վարդավառին նվիրված միջոցառումները սկսվեցին հուշարձանների լվացման արարողությամբ՝ որպես մաքրության և նորոգման խորհրդանիշ։ Հրապարակում գործում էին շատրվաններ, և տոնը ուղեկցվում էր ուրախ ջրախաղերով։

Նախօրեին Գյումրու համայնքապետարանը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր, որ Գյումրու քաղաքապետարանը՝ հարգելով Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի առաջարկությունը, որը պայմանավորված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանավորման հանգամանքով, այս տարի Վարդավառը կդիտվի համեստ ձևաչափով։ Միևնույն ժամանակ, հաղորդվում էր, որ Վարդավառին նվիրված միջոցառումները կկայանան Վարդանանց հրապարակում։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի առաջարկությանն ի պատասխան նշել էր, որ երեք հոգանոց խմբակցությունը չի կարող Գյումրու և գյումրեցիների անունից խոսել ու սահմանել տոնի քաղաքական օրակարգ՝ կոչ անելով չխլել տոնը մարդկանցից։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ՝ Շիրակի թեմի նախաձեռնությամբ, Գյումրիում տեղի ունեցավ ուխտերթ։ Այն սկսվեց քաղաքի Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց և ավարտվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։ Թափորը կանգ առավ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցիների մոտ, որտեղ կատարվեցին անդաստաններ և քարոզներ՝ ըստ ավանդույթի։

Ինչպես հաղորդում են Շիրակի թեմից, խաչերթը տեղի ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ։

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ