Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը երկարաձգելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերը։

Հուլիսի 15-ին Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրինագծերը հաստատում են ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգելու մասին նախագահի հրամանագրերը։

Գերագույն ռադան նախագահի հրամանագրերը ռազմական դրության և զորահավաքի մասին հաստատել է 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան՝ 30 օրով։ Դրանից հետո ժամկետները մշտապես երկարաձգվել են՝ սկզբում մեկ ամսով, իսկ 2022 թվականի մայիսից՝ երեք ամսով։

Ուկրաինայում զորահավաքի ծավալները և հերթականությունը սահմանում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Զորահավաքի ենթակա են 25-ից 60 տարեկան տղամարդիկ:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև