Քաղաքականություն

Լիլիթ Մակունցն ու Բրեդ Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցն ու Բրեդ Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում