Մարզեր

Շիրակի մարզի դպրոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքները մշտադիտարկվում են

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի դպրոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքները մշտադիտարկվում են

Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության աշխատանքային խումբը մշտադիտարկման աշխատանքներ է իրականացնում Շիրակի մարզի դպրոցներում։ Աշխատանքային խումբը, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում է շրջայցերը մարզի այն դպրոցներ, որոնք կառուցվում, նորոգվում կամ հիմնանորոգվում են պետական միջոցներով։

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ պատասխանատու անձինք այցելել են Գյումրիի մի շարք դպրոցներ՝ թիվ 32, 31, 20 և 11 դպրոցներ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ նորոգվող բոլոր դպրոցներում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։

Գյումրիի թիվ 32 հիմնական դպրոցի հիմնանորոգման համար նախատեսվել է 175 մլն 160 հազար դրամ։ Թիվ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքները կատարվում են 214 մլն 620 հազար դրամի շրջանակներում։ Թիվ 20 դպրոցի նորոգման ծրագրի արժեքը կազմում է 227 մլն 680 հազար դրամ։

Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոց, որի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 515 մլն 940 հազար դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում