ՌԴ Ալթայի Հանրապետությունում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Նիկոլ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի նաև Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։