Եվրոպա

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, ով խոսում է Բրիջիտի տղամարդ լինելու մասին

2 րոպեի ընթերցում

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, ով խոսում է Բրիջիտի տղամարդ լինելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, զրպարտության մեղադրանքով հայց են ներկայացրել ամերիկացի փոդքասթ վարող Քենդիս Օուենսի դեմ, որը պնդումներ է անում, թե նախագահի կինը տղամարդ է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։ 

Մակրոնների փաստաբանի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի առաջին զույգը դատական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ Օուենսը բազմիցս անտեսել է YouTube-ում և փոդքասթում «Becoming Brigitte» («Դառնալով Բրիջիտ») խորագրով շարքում արված կեղծ և զրպարտող հայտարարությունները հետ վերցնելու խնդրանքները։ Նրանք նշել են, որ Օուենսի զրպարտությունները միտված են «վիրավորելու և ցավ պատճառելու մեր ընտանիքներին, ինչպես նաև ուշադրության և համբավի արժանանալու»։

Օուենսի YouTube-ի ալիքն այժմ ունի ավելի քան 4.7 միլիոն բաժանորդ։

Քենդիս Օուենսի դեմ 218 էջանոց հայցը Մակրոնների կողմից ներկայացվել է Դելավերի Գերագույն դատարան։ Դրանոց պահանջ է ներկայացվել փոխհատուցելու վնասը, որի չափը կորոշվի դատավարության ընթացքում։ 

72-ամյա Բրիջիտ Մակրոնը ևս նախկինում դիմել է Ֆրանսիայի դատարաններ՝ պայքարելու պնդումների դեմ, թե ծնվել է որպես տղամարդ։ 2024 թվականի սեպտեմբերին երկու կին մեղավոր է ճանաչվել Բրիջիտի դեմ զրպարտանքների այս գործով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում