Շոու բիզնես

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար

2 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող են դիմել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։

«Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։

Ըստ աղբյուրի՝ լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am։

Մանկական Եվրատեսիլը ոչ միայն մրցույթ է, այլ նաև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք մեր պաշտոնական ալիքներին և սոցիալական մեդիայի էջերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մրցույթի հաղթող մասնակիցը իր երգով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում, որը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում