Ընթանում են Սևան-Մարտունի- Գետափ միջպետական ճանապարհի կառուցման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 492 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 388 միլիոն 800 հազար դրամ։ 

Ծրագրով նախատեսված է նոր ճանապարհի կառուցում՝ 1,5 կիլոմետր երկարությամբ ու 14 հազար քառակուսի մետր մակերեսով՝ հողային հարթեցման, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի, ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքների տեսքով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Արդեն իրականացվել են հողային հարթեցման, ջրահեռացման համար նախատեսված մետաղական խողովակների, ավազակոպճային շերտի և խճավազային հիմքի տեղադրման աշխատանքները։ Ճանապարհը նախապատրաստվում է եռաշերտ ասֆալտապատման։ Զուգահեռ իրականացվում են նաև կողային առուների տեղադրման աշխատանքները։ Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա 1 ամսվա ընթացքում։

«Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի այս հատվածում նոր ճանապարհի կառուցումը չափազանց անհրաժեշտ ու կարևոր խնդիր է լուծում, քանի որ արդեն հին ճանապարհահատվածում ձմռան ամսիներին ձյան կուտակումները խանգարում էին ճանապարհատրանսպորտային երթևեկության նորմալ սպասարկմանը՝ մաքրման աշխատանքների համար ավելորդ ժամանակ, միջոցներ ու ջանքեր խլելով սպասարկողներից։ Նոր ճանապարհահատվածի շահագործման դեպքում արդեն այդ խնդիրները հիմնովին կարգավորված կլինեն»,-հավաստեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ 

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի միջոցներով։

Հայերեն

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Թեհրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ծովային շրջափակումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը