ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլին աջակցելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում տեղյակ են  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների երրորդ փուլի մասին և ինչպես միշտ աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

«Կարող եմ ասել՝ մենք տեղյակ ենք, որ նախատեսված է բանակցությունների երրորդ փուլ։ Մենք ինչպես միշտ ողջունում ենք  ուղիղ բանակցությունները և պնդում ենք անհապաղ հրադադար  խաղաղ կարգավորման արդյունքում», - հուլիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։

Նա հաստատել է, որ պատվիրակությունների հանդիպումը պետք է տեղի ունենա այս շաբաթ։ Նաև, Բրյուսի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծիք կհայտնի հակամարտությունը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված ժամկետներում կարգավորելու հնարավորության մասին՝ ելնելով, այդ թվում, առաջիկա բանակցությունների դինամիկայից։

Հուլիսի 14-ին Թրամփը հայտնել է Ռուսաստանի դեմ «խիստ միջոցներ» կիրառելու ծրագրերի մասին՝ Ուկրաինայում իրադրությունը 50 օրվա ընթացքում չկարգավորելու դեպքում։

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել Ստամբուլում՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին։ 3-րդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ի երեկոյան։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա