ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ

3 րոպեի ընթերցում

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 22-ին այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հիմնադրամի երկարամյա ներդրումները մշակութային և կրթական նախագծերում՝ նշելով, որ հայաստանյան կողմը պատրաստ է ուսումնասիրելու փոխգործակցության տարբերակները, որոնք կարող են նպաստել ոլորտային զարգացումներին։

Ստավրոս Նիարխոս հիմնադրամը (Stavros Niarchos Foundation, SNF) հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է աշխարհի առաջատար բարեգործական կազմակերպություններից մեկը։ Հիմնադրամն աջակցում է ավելի քան 130 երկրում իրականացվող կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության և առողջապահության ոլորտների նախագծերի՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:

Այցի շրջանակում նախարարին է ներկայացվել նաև Ստավրոս Նիարխոս հիմնադրամի Մշակույթի կենտրոնի (SNFCC-Stavros Niarchos Foundation Cultural Center) գործունեությունը:  Կենտրոնի տարածքում տեղակայված են Հունաստանի ազգային գրադարանը և ազգային օպերան, ինչպես նաև հարակից մեծ այգին, թեմատիկ պարտեզները և ճեմուղիները, բացօթյա բեմերը, ցուցասրահները, սրճարանները և հանրային բաց տարածքները:  

Դիմիտրիս Պրոտոպսալտուն ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և հնարավորությունները՝ ընդգծելով հայկական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան