Դպրոցաշինություն՝ Անի համայնքում

2 րոպեի ընթերցում

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Անի համայնքի Ջրափի բնակավայրի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 16 մլն դրամ։ 2024 թվականին իրականացվել են 98 մլն 970 հազար դրամի շինաշխատանքներ, իսկ 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 521 մլն 898 հազար դրամի ֆինանսավորում։ Ջրափիի կառուցվող կրթահամալիրը կդառնա կլաստերային կենտրոն և կմիավորի վեց բնակավայրի դպրոցներ։

Այս աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ է նաև Շիրակավանի միջնակարգ դպրոցի կառուցումը։ Եռահարկ կրթահամալիրը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Շինարարության մեկնարկը տրվել է 2024 թվականի վերջում։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 մլրդ 995 մլն դրամ։ Համաձայն կազմված ժամանակացույցի՝ դպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին։

«Արմենպրես»-ին Անիի համայնքապետարանից տեղեկացրել են, որ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ ոլորտային պատասխանատուները մշտապես հետևում են շինաշխատանքների ընթացքին՝ նպատակ ունենալով ապահովել դրանց որակյալ իրականացումն ու ժամանակին ավարտը։ Արման Սարիբեկյանն այցելել է նշված շինհրապարակներ, տեղում ծանոթացել է կատարվող աշխատանքների որակին և ընթացքին։ 

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ