Կապսում շուտով կգործի սոցիալ-կրթական կենտրոն
1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքի Կապս բնակավայրը շուտով կունենա սոցիալ-կրթական կենտրոն: Այդ նպատակով հիմնանորոգվում է բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը:
Դեռևս երկու ամիս առաջ Կապս բնակավայրի բնակիչները դիմել էին համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և առաջարկել, որ երեխաների համար կրթամշակութային, մարզական խմբակներ բացեն, տարեցներն էլ ազատ ժամերին զբաղմունքի, ժամանցային խաղերի հարմարավետ վայր ունենան:
Ախուրյանի համայնքապետարանի շուրջ 3 միլիոն դրամ ներդրումով Կապսի մշակույթի տան դատարկ, կիսավեր երկու սենյակները՝ 70 քառակուսի մետր տարածքով, արդեն հիմնանորոգվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, աշխատանքներին զուգահեռ շենքի երկրորդ հարկը գազաֆիկացվելուց բացի ամբողջությամբ համալրվել է ջեռուցման նոր համակարգով:
Համայնքապետարանը կտրամադրի նաև անհրաժեշտ գույքը: