Իրան

Իրանը Ստամբուլում բանակցություններ կվարի «Եվրաեռյակի» երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Իրանը Ստամբուլում բանակցություններ կվարի «Եվրաեռյակի» երկրների հետ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը Իսլամական Հանրապետության և «Եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև տեղի կունենա հուլիսի 25-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը տեղի կունենա արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով»,- իրանական պետական հեռուստառադիոընկերությանն ասել է Բաղային։ Հանդիպումը կայանալու է Ստամբուլում։

Իրանական կողմը ներկայացնելու են Մաջիդ Թահթ-Ռավանչին և Քազեմ Գարիբաբադին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում