Պատահարներ

Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը լիովին մարվել է

1 րոպեի ընթերցում

Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը լիովին մարվել է

Իրանի Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին մարվել է արտակարգ ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտնել է Աբադանի նավթավերամշակման գործարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գործարանում արտադրությունը շարունակվում է կայուն ռեժիմով՝ առանց որևէ ընդհատման՝ օգտագործելով մյուս բլոկների պահուստային հզորությունը։

Նախնական տեխնիկական հետաքննությունը ցույց է տվել, որ հրդեհի պատճառը 70-րդ բլոկի պոմպերից մեկում արտահոսքն է եղել: 

Այս պահին դիվերսիայի կամ մարդկային միջամտության նշաններ չկան:

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել և Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում