Ադրբեջան

Մոսկվայի մարզում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունը կարող է լուծարվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունը կարող է լուծարվել

Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը հայտարարել է իր ղեկավարած կազմակերպության հնարավոր լուծարման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն։

Նա վերջերս զրկվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և արտաքսվել է ազգային անվտանգության սպառնալիքի հիմքով։

«Ամենայն հավանականությամբ, կազմակերպությունը կլուծարվի, քանի որ ներկա իրավիճակում ոչ ոք չի ցանկանում աշխատել»,- հայտարարել է Իբրահիմովը։

Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ միգրացիոն օրենսդրության խախտման հիմքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Իբրահիմովը բնակվել է Ռուսաստանում ավելի քան 30 տարի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում