Սպորտ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ձմեռային Օլիմպիադա-2030-ի կազմկոմիտեի ղեկավարը անդրադարձել են ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստմանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ձմեռային Օլիմպիադա-2030-ի կազմկոմիտեի ղեկավարը անդրադարձել են ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստմանը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչական պատվիրակ, 2030 թվականին Ֆրանսիայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Պիեռ-Անտուան Մոլինային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ 

«Այս համատեքստում դեսպան Խաչատրյանն ընդգծել է խաղերը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերենի զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ միաժամանակ, դեսպանը վերահաստատել է խաղերը լավագույնս անցկացնելու Հայաստանի հանձնառությունը և շեշտել Ֆրանսիայի ու միջազգային գործընկերների հետ այս նպատակով համագործակցելու ցանկությունը։ 

«Պարոն Մոլինան իր հերթին վերահաստատել է խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում Հայաստանին օժանդակելու պատրաստակամությունը և կիսվել 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի կազմակերպման ֆրանսիական փորձով»,- նշել է ՀՀ դեսպանությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում