Ծովինարում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել։

Ծովինարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 198 միլիոն  750 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Մարտունու համայնքապետարանից, ծրագրով նախատեսված է Ծովինարի ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցում՝ 6010 մետր երկարությամբ, տարբեր տրամաչափերի երկաթբետոնե կիսախողովակներով։  

Ջրատարի արտաքին ցանցը կազմում է 1 կիլոմետր 300 մետր, ներքին ցանցը՝ 4 կիլոմետր  700 մետր, որը կառուցվել է  բնակավայրի ներսում, տարբեր թաղամասերում։ 

Շինարարական աշխատանքներն արդեն գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում արդեն շուրջ 350 հեկտար տարածքում ոռոգման ջուրն անկորուստ ու ժամանակին մատակարարվում է Ծովինար գյուղի 250 տնտեսություններին։

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ