Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարական ծրագրերը վերահսկելու նպատակով չնախատեսված այց է կատարել

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Եղիազար Վարդանյանն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N 33 և Մ. Սարյանի անվան N 86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված թերությունները շտկվել են։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է շահագործման ընթացքում ի հայտ եկած խնդիրները հիմնովին շտկել մինչև սեպտեմբերի 1-ը, բոլոր աշխատանքները կատարել որակով, որպեսզի ուսումնական նոր տարում աշակերտները կարողանան լիարժեք օգտվել մարզադահլիճներից։

Ըստ աղբյուրի՝ Կոմիտեն հետևողականորեն իրականացնում է ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված շինարարական ծրագրերի մոնիթորինգ, որպեսզի շահագործման ընթացքում ի հայտ եկող տարբեր հարցերն օպերատիվ կարգավորվեն երաշխիքային սպասարկման շրջանակում, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով գնահատվեն շենքերի ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը։

Նշվում է, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շինհրապարակում կատարած շրջայցի ընթացքում Եղիազար Վարդանյանն արձանագրել է, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, իրականացվում են բարեկարգման աշխատանքները։ Կոմիտեի նախագահը ցուցումներ է տվել ծրագիրն իրականացնողներին վերջին փուլի աշխատանքներն ավարտել մինչև օգոստոսի 15-ը՝ ուսումնական նոր տարին բարեկարգ պայմաններում սկսելու հնարավորություն տալով ուսանողներին և դասախոսներին։

Հայերեն

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026