Գեղարքունիքի մարզում արդեն կուտակվել է 20 հազար 100 տոննա անասնակեր
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթանում է խոտի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է շուրջ 20 հազար 100 տոննա անասնակեր։ Հիմնականում հնձվել են կերային մշակաբույսերի՝ կորնգանի և առվույտի ցանքատարածությունները, որոնք կազմել են 5892 հեկտար։ Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է շուրջ 3, 4 տոննա։
18 հազար տոննա անասնակեր կուտակվել է Վարդենիս համայնքում, 965 տոննա՝ Մարտունի, 500 տոննա՝ Գավառ, 455 տոննա՝ Ճամբարակ և 180 տոննա՝ Սևան համայնքների տնտեսություններում։
Խոտհունձն արդեն սկսվել է նաև բնական խոտհարքերում, որտեղ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 1,5-2 տոննա։ Եղած տեխնիկական միջոցները բավարար են խոտի բերքահավաքը ժամանակին կատարելու համար։
Անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչև սեպտեմբերի կեսերը։