Քաղաքականություն

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ խաղաղությանը միտված ջանքերին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ խաղաղությանը միտված ջանքերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X»-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ այս հանդիպումը նաև հնարավորություն է տվել վերանայել երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել ռազմավարական երկկողմ գործընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում