Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասն առաջին անգամ խմելու ջուր կունենա

2 րոպեի ընթերցում

Ավարտին է մոտենում Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի ջրամատակարարման ցանցի անցկացման աշխատանքները: Թաղամասն առաջին անգամ կունենա խմելու ջրի կենտրոնացված մատակարարման հնարավորություն։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն 300 հազար դրամ, որից 70 տոկոսը՝ 33 միլիոն 810 հազար դրամ, ներդրվել է պետության կողմից, իսկ 30 տոկոսը՝ 14 միլիոն 500 հազար դրամ, տրամադրվել է համայնքային բյուջեի միջոցներից։

Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ խողովակների անցկացումը բարդ ռելիեֆով իրականացվել է մեծ դժվարությամբ։ Տարածքից հանվել և հեռացվել են մի քանի տոննա կշռող հսկայական ժայռաքարեր։ Թաղամասում կառուցվել է բաշխիչ, հիդրանտային և տնային նշանակության 30 դիտահոր։

Բնականոն ջրամատակարարում ապահովելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել նաև պոմպակայան։ Ծրագիրն իրականացվում է համատեղ՝ «ՎԱԼ-Արտ» և «Սոլիդ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ների կողմից։

Նախատեսվում է, որ թաղամասը մինչև տարեվերջ կունենա լիարժեք ջրամատակարարում։

«Այս թաղամասը երբեք ջրամատակարարում չի ունեցել. բնակիչները ջուրը դժվարությամբ կրել են ձորից կամ մոտակա սարերի աղբյուրներից՝ հասցնելով իրենց տները։ Ծրագրի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ և արդյունքում բնակիչներն, ի վերջո, կունենան նորմալ ջրամատակարարում»,-նշել է  Արտավազդ Ղուկասյանը։

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ