Աշխարհ

Զելենսկին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է գործադիր իշխանության համակարգի փոխակերպման մասին։ Նա առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

Զելենսկին նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է, որ նախարարների նոր կաբինետը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը։

Զելենսկին նշել է, որ Սվիրիդենկոն իրեն զեկուցել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ վերջերս կայացած համաժողովի շրջանակներում ձեռք բերված պարտավորությունների կատարման մասին։ 

«Քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել քաղաքացիներին աջակցելու ծրագրերը և մեծացնել զենքի արտադրությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Դենիս Շմիհալը։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Շմիհալը պաշտոնաթող կլինի, և նրան փոխարինող են փնտրում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում