Ռուսաստան

Կրեմլում կարծում են, որ Կիևը չի շտապում ուղիղ բանակցությունների 3-րդ փուլը համաձայնեցնելու հարցում

1 րոպեի ընթերցում

Կրեմլում կարծում են, որ Կիևը չի շտապում ուղիղ բանակցությունների 3-րդ փուլը համաձայնեցնելու հարցում

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ, սակայն Կիևը «չի շտապում» համաձայնեցնել երրորդ փուլի ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ Կիևը չի շտապում։ Մենք դեռ սպասում ենք ժամկետի վերաբերյալ առաջարկների։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել և անցկացնել երրորդ փուլը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում։ Բանակցությունների արդյունքում կողմերը գերիների փոխանակումներ են իրականացրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում