ՀՀ ԿԳՄՍ նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Վրաստան կատարած այցի շրջանակներում Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝  ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն շարունակական զարգացման օրակարգով։ 

«Երկկողմ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Թբիլիսի այցի ճանապարհին հանդիպել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդներին, որոնք այս օրերին հավաքի են մասնակցում ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Ողջունելով երիտասարդական համաժողովի անցկացումը՝ Գիվի Միքանաձեն ընդգծել է վերջինիս ամենամյա ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝  հայ և վրացի երիտասարդների միջև հաղորդակցման, գիտելիքների ու փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Վրացական կողմի հրավերով ՀՀ 25 երիտասարդներ օգոստոսի 8-12-ը նաև ամառային ճամբարի կմասնակցեն Անակլիայում։ 

Կողմերն առաջարկել են դիտարկել երկու երկրների միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև Erasmus ծրագրով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև քոլեջների միջև համագործակցությունը՝ հատկապես շինարարություն մասնագիտությամբ: 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:  Կարևորվել է նաև այդ կրթաթոշակային տեղերի հատկացումը երկու պետությունների բուհերում հայագիտություն և վրացագիտություն ուսումնառելու համար: 

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Ապարանում անցկացվող հավաքի շրջանակում վրացի երիտասարդները հետաքրքրվել են Հայաստանում տարաբնույթ նախաձեռնությունների մասնակցելու հնարավորությամբ։ Երիտասարդական հավաքների և ֆորումների անցկացումը կողմերը կարևորել են նմանօրինակ կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համատեքստում»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Շեշտվել է գիտության ոլորտում համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացման կարևորությունը, որը հնարավոր է դիտարկել նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում: Կարևորելով նաև միջբուհական համագործակցությունը երկու պետությունների միջև՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև համատեղ հետազոտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն անդրադարձ է կատարել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությանը և հրավիրել իր գործընկերոջը հոկտեմբերին Երևանում կայանալիք խորհրդաժողովին։ 

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետարքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հայերեն English Français

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 04/06/26

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր