Ռուսաստան

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պատասխանին ուղիղ բանակցությունների երրորդ փուլի առնչությամբ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պատասխանին ուղիղ բանակցությունների երրորդ փուլի առնչությամբ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ. Ռուսաստանը շարունակում է սպասել ուկրաինական կողմի պատասխանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ աշխատանքը շարունակվում է։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, և մեր նախագահն է խոսել է այս մասին, մենք սպասում ենք ուկրաինական կողմի առաջարկին երկկողմ ուղիղ բանակցությունների փուլերի շարունակության ժամկետների վերաբերյալ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Այսպես է նա պատասխանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այն հայտարարությանը, որ ռուս-ուկրաինական բանակցություններ չեն լինի, մինչև բանակցությունների երկրորդ փուլում կողմերի միջև համաձայնեցված գերիների փոխադարձ փոխանակումները չավարտվեն։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումները շարունակվում են։

Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում