«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները ՆԳ նախարարության ներկայացուցիչներին են ներկայացրել կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման իրենց գաղափարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը hուլիսի 10-ին հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում կառույցի ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։

Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ մեծ պատիվ է լինել մի գործընթացի մասնակիցը, որտեղ քննարկվում է ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ունենալու գաղափարը։

Ակտիվ քննարկում է ծավալվել անձնագրի հետ կապված ընկալումների շուրջ։ Ընդգծվել է բոլոր մանրամասների համադրման անհրաժեշտությունը՝ ստեղծելու ժամանակակից, կիրառելի և ինքնատիպ լուծումներ։

«Շատ սահունային փուլում ենք փաստաթղթերի դիզայնի մասով՝ գեղարվեստական ձևավորման մասին է խոսքը և այստեղ միբան հստակ արձանագրել ենք, որ վարչարարական մեխանիզմները չեն աշխատում, այստեղ մեզ պետք է ստեղծագործ միտք, այստեղ մեզ պետք է վերլուծական միտք, հետազոտական միտք և անգնահատելի է ուղղակի էն աջակցությունը, որ հանդիպում ենք և հետաքրքրված երեխաների ներգրավվածությունը բերելու է իր ամենապտղաբեր արդյունքները»,- նշել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

ՆԳ նախարարությունն արդեն ամփոփում է գաղափարների հավաքագրման փուլը՝ զուգահեռաբար աշխատելով մասնավոր գործընկերոջ դիզայներների հետ ու համադրելով անվտանգային բաղադրիչների ձևավորման լուծումները։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին