Քաղաքականություն

Կայացել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսը

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հուլիսի 9-ին մասնակցել է Բուլղարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հիմնման պաշտոնական շնորհանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ բացման խոսքով հանդես է եկել խմբի բուլղարական կողմի համանախագահ Դեսիսլավ Տասկովը, ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպանը՝ հանդիպմանը ներկա պատգամավորներին ներկայացնելով հայ-բուլղարական հարաբերությունների ընթացքը, տարածաշրջանային արդի զարգացումները, այնուհետև պատասխանել պատգամավորների հարցերին։ 

Ըստ աղբյուրի՝ հանդիպումը իր ներկայությամբ պատվել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը, որը պատրաստակամություն է հայտնել նաև փոխվարչապետի պաշտոնում ըստ ամենայնի աջակցել հայ-բուլղարական օրակարգի ընդլայնմանն ու առաջմղմանը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում