Մարզեր

Շիրակի մարզի համայնքները 2025 թվականին ներկայացրել են սուբվենցիոն 38 ծրագիր

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի համայնքները 2025 թվականին ներկայացրել են սուբվենցիոն 38 ծրագիր

Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն  584 հազար  880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով:

Ծրագրերով հիմնականում նախատեսվում է բնակավայրերի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում, գազաֆիկացում և մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում:

Գյումրի համայնքը ներկայացրել է 2 ծրագիր (19 ենթածրագիր), Ախուրյան համայնքը՝ 12 ծրագիր (40 ենթածրագիր), Արթիկ համայնքը՝ 7 ծրագիր (53 ենթածրագիր), Անի համայնքը՝ 2 ծրագիր (8 ենթածրագիր), Աշոցք համայնքը՝ 10 ծրագիր (42 ենթածրագիր) և Ամասիա համայնքը՝ 5 ծրագիր (8 ենթածրագիր): 

Այս  պահին դեռ հաստատվել է 10 ծրագիր՝ 41 ենթածրագրով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում