Իրավունք

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

1 րոպեի ընթերցում

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

Փարիզում հուլիսի 7-9-ը կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից. զեկույցը ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում գնահատում է վերջին տարիներին հակակոռուպցիոն հանձնառությունների իրականացման ընթացքը՝ անդրադառնալով շահերի բախման կարգավորումների և հայտարարագրման համակարգի կատարելագործման, գործարար բարեվարքության խթանման, դատական համակարգի անկախության ամրապնդման և այլ կարևոր ուղղություններով իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները։

Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել է Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում