Մարզեր

Ղարիբջանյան բնակավայրում մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Ղարիբջանյան բնակավայրում մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները

Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրում մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 179 միլիոն ՀՀ դրամ, որից 55 տոկոսը ֆինանսավորում է ՀՀ Կառավարությունը, իսկ 45 տոկոսը՝ Ախուրյան համայնքը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, կապույտ վառելիքը բնակավայր կհասնի 4.4 կմ երկարությամբ ստորգետնյա մայր գազատարով, այնուհետև՝ 6.6 կմ երկարությամբ վերգետնյա ներքին ցանցով։ Գազամատակարարումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ՝ հասնելով Ղարիբջանյանի 175 տնտեսության։ Գետք բնակավայրը ևս կգազաֆիկացվի նույն մայր գազատարով, սակայն արդեն հաջորդ տարի։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, խոսելով ծրագրի մասին, վստահեցրել է, որ ինքն անձամբ կհետևի աշխատանքների որակին և կատարման ժամկետներին։

«Ախուրյան համայնքի 32 բնակավայրերից ավելի քան կեսը երբևէ գազաֆիկացված չեն եղել։ Վերջին երեք տարիների ընթացքում դրանցից 13-ն արդեն ամբողջությամբ կամ մասնակի գազաֆիկացվել են։ Այս պահին համայնքում մնացել է ընդամենը 6 բնակավայր, որտեղ դեռ չկա կապույտ վառելիք։ Մեր նպատակն է այդ բնակավայրերն էլ գազաֆիկացնելն  մոտ ապագայում։ Աշխատանքները լինելու են շարունակական»,-ընդգծել է Զավեն Մանուկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում