Միացյալ Նահանգներ

ԵՄ-ում հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ շուտով կկնքվի առևտրային համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ շուտով կկնքվի առևտրային համաձայնագիր

Եվրամիությունը մոտ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը՝ Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bloomberg-ը,  այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը։

«Մենք գտնվում ենք վերջնական փուլի շեմին, գոնե սկզբունքային համաձայնության հարցում։ Այն պայմանավորված է Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած լավ զրույցով», - նշել է Օլոֆ Ժիլը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում