Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

2 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ազատությունից զրկված անձանց հարցերին և խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով Ծառայության պետն այցելել է հիմնարկի բոլոր խցերը և զրուցել ազատազրկված անձանց հետ։ Վերջիններիս կողմից բարձրացված որոշ հարցեր տեղում ստացել են լուծումներ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ անձնական և իրավական բնույթի մի շարք հարցերի շուրջ։ Ազատազրկված անձանց հետ քննարկվել են նաև բարձրացված որոշ խնդիրների լուծման ընթացակարգերը և այդ ուղղությամբ Ծառայության կողմից իրականացվելիք աշխատանքները։    

Խոսելով ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման գործընթացներից՝ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչը թույլ կտա դատապարտյալներին ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ և գումար վաստակելու հնարավորություն:

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի