BRICS-ին սատարող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ BRICS-ի քաղաքականությունը սատարող երկրների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% մաքսատուրքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Ցանկացած երկիր, որը սատարում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությունը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի։ Բացառություններ չեն լինի», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Մեկ այլ հրապարակման մեջ նա նշել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան վարչակազմը տարբեր երկրներին կսկսի տեղեկացնել երկկողմ առևտրի հետագա պայմանների, ամերիկյան շուկա մատակարարվող ապրանքների մաքսատուրքերի կամ համաձայնագրերի կնքման մասին։

Հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվում է BRICS-ի 17-րդ գագաթնաժողովը՝ Բրազիլիայի նախագահությամբ։ Օրակարգում են առողջապահության, առևտրի, ներդրումների, ֆինանսների, կլիմայի փոփոխության, արհեստական ​​բանականության կառավարման, խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցերը։

BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին։ 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres