Տավուշի մարզում վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում է 19 թիմ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցումների մասնակիցներին բանակային խաղերին մասնակցության համար և շնորհավորել բոլոր այն մասնակիցներին, ովքեր հաջողություն են գրանցել: «Բանակային խաղերի անցկացմամբ ցանկանում ենք լրացուցիչ խթաններ ստեղծել ծառայողների համար, որ նրանք ավելի կենտրոնացած լինեն իրենց աշխատանքի վրա և պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական բարձրացնելու ուղղությամբ առավել մեծ մոտիվացիաներ ունենան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Մրցումներն անցկացվում են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:

Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով`1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

Թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն՝ համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով:

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան