Իսրայելը Կիևին լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հանձնարարությամբ երկիրը լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է հրապարակել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ ջրային համակարգեր կմատակարարվեն հարյուր հազարավոր մարդկանց Ուկրաինայի այն տարածքներում, որտեղ ջրային ենթակառուցվածքները վնասվել են ռուսական ռմբակոծություններից։

«Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հուլիսի 3-ին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին տեղեկացրել է, որ հանձնարարել է իր նախարարությանը Ուկրաինային ՄԱՇԱՎ-ի (Արտաքին գործերի նախարարությանը պատկանող Իսրայելի ազգային օգնության գործակալություն) միջոցով տրամադրել օգնության փաթեթ, որը կապահովի խմելու ջրի համակարգեր՝ ռուսական ռմբակոծություններից տուժած տարածքներում հարյուր հազարավոր մարդկանց սպասարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նաև հաղորդվում է, որ օգնության փաթեթը կֆինանսավորվի Իսրայելի արտաքին գործերի նախարարության բյուջեից:

«Այս օգնության փաթեթը միանում է մարդասիրական օգնությանը, որ Իսրայելը տրամադրել է Ուկրաինային 2022 թ. փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։ Որպես այս օգնության մաս՝ Իսրայելը գործարկել է «օդային և ցամաքային կամուրջներ» դեպի Ուկրաինա՝ մատակարարելով սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ։ Պատերազմի սկզբում հիմնվել է դաշտային հիվանդանոց, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում ռմբակոծություններից տուժած շրջաններում բաշխվել են էլեկտրաէներգիայի հարյուրավոր մատակարարման բլոկներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ