Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցը որևէ առաջընթացի չի հանգեցրել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Թրամփը նաև նշել է, որ գոհ չէ հակամարտության ձգձգումից։

«Ես նրա հետ ոչ մի առաջընթացի չեմ հասել», - ասել է Թրամփը լրագրողներին։

Կողմերը գրեթե 1 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որն արդեն վեցերորդ հեռախոսազրույցն է հունվարին Թրամփի պաշտոնակալությունից ի վեր։

Հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկման առանցքում եղել է Ուկրաինան։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի հակամարտության պատճառների վերացման իր նպատակներից։ Կրեմլի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը։ 

Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում և Սիրիայում: Նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության հնարավորություններին:

Հայերեն Русский

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով