Միացյալ Նահանգներ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացնում

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս պահին հեռախոսազրույց են անցկացնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Խոսակցությունն առայժմ ընթանում է»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նախագահները տարեսկզբից ի վեր հեռախոսազրույց են ունեցել վեցերորդ անգամ։ Թրամփի՝ նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո առաջին զրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Միաժամանակ, դա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև առաջին շփումն էր երեք տարվա ընթացքում։ Այնուհետև պետությունների ղեկավարները զանգահարել են միմյանց մարտի 18-ին։ Պուտինը աջակցել է Թրամփի՝ էներգետիկ օբյեկտներին հարվածելու 30-օրյա մորատորիում մտցնելու գաղափարին, սակայն Կիևը չի միացել այդ նախաձեռնությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում